211652_close_icon
views-count68613 դիտում article-date 15:04 11-05-2022

Արտակարգ դեպք Երևանում․ Երևանի գնդի պարեկները Կիևյան կամրջի վրա կանխել են երիտասարդ տղայի ինքնասպանության փորձը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաներում քաղաքացիները Կիևյան փողոցում նկատել են, որ մի երիտասարդ տղա անցել է Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները դեպքի մասին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկներ Հայկ Պետրոսյանին և Համազասպ Լալայանին։ 

Պարեկները, մոտենալով այդ քաղաքացուն, կարողացել են ճիշտ և գրագետ բանակցությունների արդյունքում նրան հետ բերել կամրջի վտանգավոր եզրագծից, ապա նրան ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին։
 
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են ինքնասպանության փորձ կատարողի ինքնությունն ու դեպքի հանգամանքները։ 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր