211652_close_icon
views-count2059 դիտում article-date 21:50 10-05-2022

«Մանչեսթեր Սիթին» հայտարարեց Էռլինգ Հոլանդի տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերը ձեռք բերելու մասին։

Ինչպես տեղեկացնում է «քաղաքաբնակների» պաշտոնական կայքը, նորվեգացին ակումբի շարքերը կհամալրի հուլիսի 1-ից։ Տրանսֆերի արժեքը կազմելու է 75 միլիոն եվրո։ Նշվում է, որ անգլիական ակումբում Հոլանդը կվաստակի շաբաթական 350 հազ. ֆունտ:

Ըստ աղբյուրի՝ այս պահին կատարվում են գործարքը վերջնականապես ձևակերպելու վերջին աշխատանքները։ Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Նմանատիպ նյութեր