211652_close_icon
views-count1364 դիտում article-date 23:18 10-05-2022

Հոլանդը «Մանչեսթեր Սիթիին» կարժենա գրեթե 250 մլն եվրո

Հայտնի է դարձել, թե որքան գումար կծախսի «Մանչեսթեր Սիթին» Էրլինգ Հոլանդի համար:
 
Ինչպես հայտնում է բրիտանական The Telegraph-ը, անգլիական ակումբին նորվեգացու տրանսֆերը կարժենա 248,5 մլն եվրո:
 
Նախ, «Սիթին» Դորտմունդի «Բորուսիային» կվճարի 75 մլն եվրո՝ Հոլանդի հրաժարագնի համար:
 
5-ամյա պայմանագրով հարձակվողը կվաստակի 107 մլն ֆուբտլ Ֆուտբոլիստի ներկայացուցիչներն ու գործակալները կստանան 50 մլն եվրո:
 
Երեկ «Բորուսիայի» թույլտվությամբ Հոլանդը Բրյուսելու բուժզննում է անցել՝ «Ման Սիթիի» բժիշկների ներկայությամբ:
 
Սպասվում է, որ Հոլանդը այսօր կմնասնակցի «Բորուսիայի» մարզմանը և կմասնակցի «Հերտայի» հետ հանդիպմանը՝ Բունդեսլիգայի վերջին տուրում:
 
Այս մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» կազմում Բունդեսլիգայում մասնակցել է 29 խաղի, դարձել 28 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Նմանատիպ նյութեր