211652_close_icon
views-count1634 դիտում article-date 23:06 09-05-2022

Կրիշտիանու Ռոնալդուն կարող է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»

Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում»։

Պորտուգալացին թիմակիցներին ասել է, որ չի հեռանա, եթե նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանա իր հետ աշխատել։ 37-ամյա հարձակվողի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ավարտվում է 2023 թ-ի ամռանը, և նա պլանավորում է աշխատել այդ ժամկետում։

Ռոնալդուն չի ուզում ակումբից հեռանալ անհաջող սեզոնից անմիջապես հետո։

Նա մտադիր է հաջորդ սեզոնում ակումբը վերադարձնել Չեմպիոնների լիգա և նրա հետ գավաթ նվաճել: Կրիշտիանուն կհեռանա, եթե նրա հետ աշխատանքին դեմ լինի տեն Հագը

Նմանատիպ նյութեր