211652_close_icon
views-count775871 դիտում article-date 17:39 09-05-2022

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Դեբեդ գետից դուրս բերված «Շանթ» հեռուստաընկերության սիրված հաղորդավարուհին մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետը քաղաքացի է ընկել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:10-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել,  որ Քոբայրի մոտ նավակից կին է ընկել գետը:

Ժամը 17:00-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ ծայրահեղ ծանր վիճակում Ալավերդի քաղաքի Սանահին կայարանի թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել  մի կին:
 
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ա. Առաքելյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության  Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ա. Ուլուխանյանի գլխավորությամբ:
 
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը գիտակցության չգալով՝ մահացել է: Նա Երևան քաղաքի բնակիչ, 31-ամյա Արմինե Ճաղարյանն էր:
 
Գ. Շամշյանի տեղեկություննեռևրով՝ մահացած Ա. Ճաղարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ճամպրուկս ու ես» հաղորդաշարի սիրված հաղորդավարուհին էր, ում դուրս են բերել Դեբեդ գետից:
 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վանաձորի բնակիչ, 32-ամյա Գևորգ Վարդանյանը, ով աշխատում է  «Ռաֆթինգ Արմենիա Լոռի» ՍՊԸ-ի տնօրեն, քննչական մարմնին հայտնել է, որ նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում վերոնշյալ ընկերության կողմից կազմակերպված ջրային ռաֆթինգի ժամանակ, «Ճամպրուկս ու ես»  հաղորդաշարի շրջանակներում իրականացվող նկարահանումների ընթացքում, Դեբեդ գետի  Քոբայր-Սանահին  կայարան հատվածի 3-րդ կմ-ում գետի վարարած  լինելու  պատճառով փչովի ռետինե նավակը շրջվել է, ինչի հետևանքով նավակի մեջ գտնված ռաֆթինգի 4 և նկարահանում իրականացնող 3 մասնակիցներն ընկել են գետը, որոնցից 6-ը (որոնց տվյալները պարզվում են) իրենց ուժերով կարողացել են դուրս գալ գետից, իսկ Ա. Ճաղարյանին շուրջ 10 կմ գետը տարել է:

Նրան  հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն ու Լոռու մարզի պարեկները  Դեբեդ գետում՝ Սանահին կայարան թաղամասին հարակից հատվածում և նրան անգիտակից վիճակում մոտեցրել են շտապօգնության մեքենային:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն  Բեժանյանի, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի և   նույն վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Գոռ Հովհաննիսյանը, Դավիթ Երզնկյանը, Հովիկ Վանեցյանն ու Կարապետ Հարությունյանը, ովքեր նաև ճանապարհ են բացել, որպեսզի փրկարարներն ու Թումանյանի ոստիկանները ազատ տեղաշարժվեն, հետաքրքրասեր քաղաքացիները խցանումներ չառաջացնեն:

Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
                
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արմեն  Բեժանյանի, վաշտի հրամանատար Վիկտոր Սարգսյանի և նույն վաշտի 4-րդ դասակի հրամանատար Մնացական Բոյաջյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն դասակի պարեկներ Գոռ Հովհաննիսյանը, Դավիթ Երզնկյանը, Հովիկ Վանեցյանն ու Կարապետ Հարությունյանը, ովքեր նաև ճանապարհ են բացել, որպեսզի փրկարարներն ու Թումանյանի ոստիկանները ազատ տեղաշարժվեն, հետաքրքրասեր քաղաքացիները խցանումներ չառաջացնեն:

Ողբերգության հետևանքով մահացած, սիրված հաղորդավարուհի Արմինե Ճաղարյանն է


[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին