211652_close_icon
views-count1352 դիտում article-date 14:21 09-05-2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ծաղիկներ է խոնարհել և  ծաղկեպսակներ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի  «Անմար կրակ»-ի մոտ

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 77-ամյակի առթիվ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Գյումրիում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, ուժային կառույցների ղեկավարները,  102-րդ ռազմաբազայի,  սահմանապահ զորքերի հրամանատարները,  Գյումրիում ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներն ու հյուրերը ծաղիկներ են խոնարհել, ծաղկեպսակներ դրել «Մայր Հայաստան» հուշահամալիրի  «Անմար կրակ»-ի մոտ: 
 
Շիրակի մարզպետը ողջունել է ներկաներին և շնորհավորել հաղթանակի օրվա առթիվ․ «Հարգելի հայրենակիցներ, այսօր փառապանծ հաղթանակի օրն է, որը խոսում է հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության, մեր հաղթական ուղու և մեր միասնության մասին։ Այո, մեր երկու ժողովուրդները կարող են կողք կողքի ապրել, ձեռք ձեռքի տալ և բռունցքված պայքարել չարիքի դեմ։ Մեր խոնարհումը բոլոր այն նահատակներին, որոնք կյանքը տվել են հայրենիքի ու հաղթանակի համար։ Վստահ լինենք, որ մեր պապերի հաղթնակը շարունակական է լինելու և այսօր ևս մեկ անգամ շեշտենք, որ հաղթանակները կերտվում են բարեկամությամբ, հաղթանակները կերտվում են նվիրումով և հաղթանակները կերտվում են վստահությամբ»։

Մինչև այդ, մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանն ու Ալբերտ Այվազյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչների, զինվորականների հետ  Գյումրու թիվ 2 գերեզմանատան պանթեոնում ծաղիկներ են դրել Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների եղբայրական գերեզմանին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր