211652_close_icon
views-count32754 դիտում article-date 11:31 09-05-2022

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Opel Zafira-ն, վերջինս կողաշրջված հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Մարմարաշեն գյուղի հատվածում բախվել են Երևանի բնակիչ՝ 38-ամյա Կ. Բուռնազյանի վարած Mercedes մակնիշի և Արարատի մարզի բնակիչ՝ 53-ամյա Գ. Թովմասյանի վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ 

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեշ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվ են գործել նաև Մասիսի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Opel-ի ուղևորներ՝ Արարատի մարզի բնակիչներ, 48-ամյա Ա. Թովմասյանին և 28-ամյա Բ. Թովմասյանին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Թադևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նխապատրաստվում։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտորի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համանյքային ոստիկանոթյան բաժանմունքի տեսուչ Ասատրյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր