211652_close_icon
views-count4880 դիտում article-date 22:19 08-05-2022

Արծվիկ Մինասյան. «Ամբողջ քաղաքական կուսակցության, կուսակցության անդամների նկատմամբ սկսվել է տոտալ հարձակում». Արծվիկ Մինասյան

Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները մայիսի 6-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Armine Baloyan» գրառմամբ կայքէջում տեղադրված տեսանյութ են ուսումնասիրել։ Արդյունքում պարզել են, որ Դավիթ անունով մի երիտասարդ հայտնում է, որ իրեն Արծվիկ Մինասյանը, ում եղբայրը համայնքապետ է և ոմն պարոն Մարգարյան հավաքներին և երթերին մասնակցելու համար իրեն տվել են երկու հոգու համար 12.000 դրամ, ամեն մեկի համար` 6.000-ական դրամներ, ինչպես նաև հայտնում է, որ երբ ուզեմ կտան:

Aravot.am-ը այս մասին զրուցեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ Նա կատարվածը խայտառակություն բնութագրեց և մեզ հայտնեց, որ այժմ գտնվում է Արմավիրի ոստիկանության բաժնում. «Ամբողջ քաղաքական կուսակցության, կուսակցության անդամների նկատմամբ սկսվել է տոտալ հարձակում։

Այդպիսի ապուշություններ, նման հայտարարություններ, նման բաներ, այս իշխանության ձեռագիրն է։ Իշխանությունը տեսել է, որ չի կարողանում ազատագրական այս պայքարի դեմն առնել, սկսել է այդպիսի հիմարություններ անել։ Մասշտաբային խուզարկություններ և բերման ենթարկումներ են կատարում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր