211652_close_icon
views-count9160 դիտում article-date 12:50 08-05-2022

«Մինչև մեր գերիներին հետ չբերեք, Գյումրի չմտնեք». շիրակցի գերիների հարազատները փակել են ընդդիմության ճանապարհը

Tert.am-ը գրում է. Գյումրի մեկնող ընդդիմադիրների ճանապարհը Հոռոմի խաչմերուկում փակել են Շիրակի մարզից գերեվարված զինծառայողների հարազատներն ու «Դիմադրություն» շարժման անդամներին թույլ չեն տալիս մեկնել Գյումրի։

 «Թալանչիներ, դուք եք մեղավոր, որ մեր երեխաները գերի են։ Դուք պահ էիք մտել պատերազմի օրերին։ Ձեր պատճառով մեր երեխաները գերեցարվեցին»,-ասաց նրանցից մեկը։

Հարազատները պահանջում էին վերադարձնել իրենց գերեվարված որդիներին։ «Մինչև մեր գերիներին հետ չբերեք, Գյումրի չմտնեք»,-նշեցին նրանք։

«Ինչի՞ Թուրքիայի դրոշը վառեցիք, որ չթողեցիք երեխեքին բերեն»,-դիմելով ՀՅԴ-ականներին՝ ասաց ծնողներից մեկը, որը նշեց, որ իր որդին արդեն մեկուկես տարի է գերության մեջ է։

Նմանատիպ նյութեր