211652_close_icon
views-count1715 դիտում article-date 13:54 07-05-2022

Անընդունելի է երեխաների մասնակցությամբ բռնության կոչ հնչեցնելը, նրանց քաղաքական գործընթացներում ներքաշելը. նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անդրադարձել է երեխաների մասնակցությանը Հայաստանում այս օրերին կազմակերպվող հավաքներին: Նախարարությունը հորդորում է հավաքներին ապահովել երեխայի մասնակցությունն այն դեպքում, երբ վերջինս այն տարիքում և այն հասունության է, որ գիտակցում է իր մասնակցությունն ու անհրաժեշտությունն իրացնելու այդ իրավունքը:

«Խաղաղ հավաքներին երեխաների մասնակցությունն ապահովելու գործընթացը կարգավորվում է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով, Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքով․ վերջին օրերին, սակայն, համացանցում տարածվում են որոշ տեսանյութեր, որոնք երեխայի լավագույն շահերի ապահովման տեսանկյունից խիստ մտահոգիչ են։ Տեսանյութերում երեխաները մասնակցում են հավաքների, որոնց ընթացքում վերջիններիս ներկայությամբ ոչ միայն հնչում է ատելության խոսք, այլև երեխաներն իրենք են բառացիորեն կրկնում նույնը։ Լինելով երեխաների հիմնահարցերի ոլորտը համակարգող գերատեսչություն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն անընդունելի է համարում երեխաների մասնակցությամբ ատելության խոսք, բռնության կոչ հնչեցնելը, նրանց քաղաքական գործընթացներում ներքաշելը։

Հորդորում ենք երեխաների ծնողներին ու խնամակալներին պարտադիր առաջնորդվել նրանց  լավագույն շահով․ հավաքներին ապահովել երեխայի մասնակցությունն այն դեպքում, երբ վերջինս այն տարիքում և այն հասունության է, որ գիտակցում է իր մասնակցությունն ու անհրաժեշտությունն իրացնելու իր այդ իրավունքը»,-ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր