211652_close_icon
views-count6205 դիտում article-date 11:37 07-05-2022

Ռուսաստանի Դաշնությունը փորձում է հարցն այնպես ներկայացնել, որ իբրև թե ինքն ունի ինչ-որ առաջնայնություն կամ էքսկլյուզիվ հնարավորություն, որն ուրիշները չունեն. Գեորգի Իսրայելյան

Գեորգի Իսրայելյանի՝ 2021թ. ֆեյսբուքյան գրառումը. «Առհասարակ ԵԱՀԿ-ն ունի ձեռնարկ սահմանների դելիմիտացիայի հարցերի համար։ Եվ բավական մեծ եվրոպական փորձ է կուտակված այդ հարցում, ինչի մասին Եվրամիության հանձնաժողովն իր հայտարարության մեջ ևս ասել է։

Ռուսաստանի Դաշնությունը փորձում է հարցն այնպես ներկայացնել, որ իբրև թե ինքն ունի ինչ-որ առաջնայնություն կամ էքսկլյուզիվ հնարավորություն, որն ուրիշները չունեն, և դրանով է փորձում հիմնավորել, թե ինչու դելիմիտացիայի հարցում պետք է պահպանվի եռակողմ ձևաչափը՝ Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան։

Իրականում Խորհրդային միությունում կար համապատասխան միութենական ծառայություն, որը վարում էր Խորհրդային միության բոլոր քարտեզները, այդ թվում՝ միութենական հանրապետությունների միջև գոյություն ունեցող սահմանների քարտեզները։ Եվ, բնականաբար, այդ քարտեզների օրինակները նաև առկա են և Հայաստանի, և Ադրբեջանի կառավարման մարմիններում։ Եվ պնդել, որ այս հարցում ՌԴ-ն կարող է էքսկլյուզիվ ինչ-որ հնարավորություն ունենալ, որն ուրիշները չեն կարող ունենալ, դա պարզապես քաղաքական մանիպուլյացիա է, որը Վալդայ ակումբում իր ելութի ժամանակ Վլադիմիր Պուտինը փորձեց ներկայացնել։

Նախորդ տարվա դեկտեմբերին ձախողվեց հակամարտության դադարեցման մասին պայմանագրի կնքումը՝ առանց Ֆրանսիայի ու ԱՄՆ մասնակցության։ Ֆրանսիան և ԱՄՆ-ն սպառնացին, որ կճանաչեն Արցախի հանրապետությունը, եթե նման քայլի գնան Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը և փորձեն առանց ԵԱՀԿ-ի կնքել այդպիսի պայմանագիր՝ Արցախի կարգավիճակը թողնելով համակարտության դադարեցման այդ պայմանագրի շրջանակից դուրս։ Պատճառաբանությունն այն չէ, որ Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ինչ-որ հատուկ սեր ունեն հայ ժողովրդի նկատմամբ, այլ միջազգային իրավունքի առանձնահատկությունները բացառում են այդպիսի պայմանագրի կնքումն առանց վեճի առարկայի՝ Արցախի կարգավիճակի շուրջ համաձայնության։ Բացի այդ, կարևոր հանգամանք է նաև այն, որ բռնություն է կիրառվել, և Արցախյան երկրորդ պատերազմի սանձազերծման պատասխանատվության հարցը դեռևս որոշված չէ։ Ադրբեջանը պնդում է, որ անցյալ տարի սեպտեմբերի 27-ին Հայաստանն է հարձակվել ադրբեջանական զինված ուժերի վրա, ինչն ակնհայտ անհեթեթություն է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր