211652_close_icon
views-count2002 դիտում article-date 21:23 06-05-2022

Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից աջակցություն կա Փաշինյանին․ Տաթևիկ Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից որոշակի աջակցություն կա Փաշինյանի օգտին, հեգնում են Ֆրանսիայի հրապարակում կատարվողը և ընդհանրապես բոլոր բողոքի ակցիաները։ Ինչպես և 2018-ին, այսօր էլ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանում կատարվողին։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթևիկ Հայրապետյանը։

«Կապիտուլյանտ և ռևանշիստ․ Ալիևը օգտագործում է 2 տերմինները, որ կիրառում են մեր ընդդիմությունն ու իշխանությունը իրար անվանարկելու համար։ Տուրբուլենտ իրավիճակը բխում է Ադրբեջանի շահերից, իսկ մեզ մոտ չկա ռեալ քննարկում՝ ինչպես դուրս գալ այս իրավիճակից։ Իշխանությունները չեն առաջնորդվում պետական ու անվտանգային շահերով, հիմնական խնդիրը իշխանություն պահելն է։ Միաժամանակ չկա իրական, ռեալ, ուժեղ ընդդիմությունը, որը հակադարձի Փաշինյանին։ Մեր դիսկուրսը շարունակ այն մասին է, թե ով պետք է, պայմանական ասած, հողերը շուտ տար»,- նշել է ադրբեջանագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր