211652_close_icon
views-count1354 դիտում article-date 22:08 06-05-2022

«Ռոման» աստիճանաբար աճ է գրանցում. Թեմի Աբրահամ

«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Լեսթերի» դեմ պատասխան խաղում տարած հաղթանակը (1-0).

«Երբ դու ապրում ես Հռոմում, շնչում ես քաղաքով, շնչում ես այս ակումբով: Առաջին իսկ օրից, ինչ ես տեղափոխվեցի այստեղ, զգում էի, որ սա մեծ ակումբ է, բայց առանց հաղթանակների և ոչ շատ քանակությամբ եզրափակիչների: Մենք կարողացանք լավ թիմ ստեղծել, որն աստիճանաբար աճ է գրանցում և հիմա էլ հաղթեց ԱՊԼ-ում»,- Աբրահամի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Կիսաեզրափակչի առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Երկու խաղերի արդյունքում եզրափակիչ է դուրս եկել «Ռոման», որը տիտղոսի համար կմրցի «Ֆեյենորդի» հետ: Եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 25-ին Ալբանիայում, հայտնում է Armsport.am-ը:

Նմանատիպ նյութեր