211652_close_icon
views-count1631 դիտում article-date 10:53 06-05-2022

Պարենային նվազագույն զամբյուղը շարքային սպառողի համար թեթևանում է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (այս տարվա ապրիլը նախորդ ապրիլի նկատմամբ) կազմել է 8.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2.3 տոկոս: 2022 թ. հունվար-ապրիլին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 1.9 տոկոս։

Պարենային նվազագույն զամբյուղը շարքային սպառողի համար գնալով թեթեւանում է, որովհետեւ օրեցօր ավելի ու ավելի է թանկանում։ Մեկ տարվա կտրվածքով (2022 թ. ապրիլը 2021 թ. ապրիլի համեմատ) հացի, ալյուրի եւ մակարոնեղենի գներն աճել են համապատասխանաբար 14.1, 14.3 եւ 26.5 տոկոսով, իսկ այս մարտի համեմատ՝ 1.7, 2.9 եւ 7.3 տոկոսով: Հաճարը, բրինձը, ոսպն ու հնդկացորենն էլ են թանկացել՝ համապատասխանաբար 19.8, 17.7, 34.3 եւ 46.3 տոկոսով (ապրիլը՝ ապրիլի համեմատ)։ Այս տարվա մարտի համեմատ նույն ապրանքների գնաճի թվերը հետեւյալն են՝  3.1, 2.7, 7.4 եւ 8.9 տոկոս:

Տնտեսագետները գնաճային այս ճնշումները «շատ մեծ» են համարում, նույնիսկ կանխատեսվածից բարձր։ Չեն հերքում, որ գնաճին նպաստող արտաքին բազմաթիվ գործոններ կան։ Օրերս ԿԲ նախագահը հրավիրած մամլո ասուլիսում խոսել էր այդպիսի մի պատճառի մասին՝ ռուս-ուկրաինական հակամարտության, որը շարունակվում է, եւ պահպանվում են դրա հետ կապված անորոշությունները, ինչն էլ բացասաբար է արտահայտվում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում տնտեսական եւ ֆինանսական շուկայի  զարգացումների վրա: «Արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա գնաճային ազդեցությունը կպահպանվի»,- նշել էր նա»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր