211652_close_icon
views-count1661 դիտում article-date 09:52 06-05-2022

Սպիտակ տան խոսնակի պաշտոնը կստանձնի Կարին Ժան-Պիերը․ «Ազատություն»

Մայիսի 13-ին Միացյալ Նահանգների նախագահի մամլո խոսնակ Ջեն Փսաքին կազատի պաշտոնը: Նրան կփոխարինի Սպիտակ տան մամլո վարչության ղեկավարի ավագ տեղակալ Կարին Ժան-Պիերը: Հաղորդում է «Ազատությունը»։

«Կարինն իր հետ կբերի այս աշխատանքի համար այդքան անհրաժեշտ ոչ միայն փորձը, տաղանդն ու բարեխղճությունն, այլև կշարունակի Բայդեն-Հարիս վարչակազմի գործունեության մասին ամերիկացի ժողովրդի անունից պատմելու ավանդությունը»,- հայտարարել է նախագահը:

Ջո Բայդենը նաև երախտագիտությամբ է խոսել առաքելությունն ավարտող Ջեն Փսաքիի մասին:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բարձր պրոֆեսիոնալիզմի և Ջենին հատուկ՝ ամերիկացի ժողովրդի հետ անկեղծ ու հումորով շփվելու ունակության համար»,- ասել է նախագահ Բայդենը:

Նմանատիպ նյութեր