211652_close_icon
views-count2321 դիտում article-date 23:26 05-05-2022

Պիկեի համար մրցաշրջանն ավարտված է

Ժերար Պիկեն մրցաշրջանի մնացած խաղերում չի կարողանա օգնել «Բարսելոնային»։

Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ 35-ամյա պաշտպանի մոտ ձախ ազդրի մկանային խնդիր է։

Առողջական խնդիրների պատճառով Պիկեն այլևս չի խաղա այս մրցաշրջանում։ Կատալոնացիները պետք է հանդիպեն «Բետիսին», «Սելտային», «Խետաֆեին» ու «Վիլյառեալին», հայտնում է Armsport.am-ը:

Հիշեցնենք՝ Լա լիգայի «Բարսելոնայի» ու «Մալյորկայի» միջև խաղի (2-1) 28-րդ րոպեին Պիկեն փոխարինվեց վնասվածքի պատճառով։

Նմանատիպ նյութեր