211652_close_icon
views-count18255 դիտում article-date 21:04 05-05-2022

Խոշոր ավտովթար Երևանում. «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ բախվել են թիվ 39 երթուղին սպասարկող Hyundai County ավտոբուսն ու Honda Accord ավտոմեքենան. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 5-ին,  ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցում՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մոտ, բախվել են թիվ 39 երթուղին սպասարկող «Hyundai County» մակնիշի ավտոբուսն ու «Honda Accord» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Օպերատիվ է գործել Երևանի շտապօգնության բժիշկների թիվ 63 բժիշկների հերթապահ խումբը:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ:

Քանի որ մեքենաները մասամբ հայտնվել էին ճանապարհի մեջտեղում, երթևեկությունը կարգավորելու համար տեղում աշխատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Սիրունյանը, Հայկ Քոչարյանն ու կրտսեր պարեկ Մհեր Հակոբյանը:

Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վահե Գրիգորյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր