211652_close_icon
views-count2264 դիտում article-date 22:08 05-05-2022

Մոհամեդ Սալահ. Մենք «Ռեալի» հետ հին հաշիվներ ունենք

«Լիվերպուլի» կիսապաշտպան Մոհամեդ Սալահն անհամբերությամբ է սպասում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Ռեալի» հետ հանդիպմանը։
 
«Ման Սիթիի» հանդեպ «Մադրիդի» հաղթանակից հետո եգիպտացին իր ինստագրամում գրել է. «Մենք հին հաշիվներ ունենք»։
 
Հիշեցնենք, որ 2018 թ-ին «Լիվերպուլը» և «Ռեալը» հանդիպել էին Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Սալահն այդ ժամանակ առաջին խաղակեսում Սերխիո Ռամոսի հետ պայքարի պատճառով վնասվածք էր ստացել և փոխարինվել։
 
Արդյունքում հաղթել էր իսպանական ակումբը (3:1)։
 
Այս տարի «Լիվերպուլը» և «Ռեալը» Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն Փարիզում՝ մայիսի 28-ին։

Նմանատիպ նյութեր