211652_close_icon
views-count2793 դիտում article-date 21:40 05-05-2022

Սա կատա՞կ է, թե՞՝ ինչ. Մեսին չի հավատացել, որ «Ռեալը» հաղթում է

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիին զարմացրել է «Ռեալի» վերադարձը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։
 
Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում հաղթել է «Մանչեսթեր Սիթիին» (3։1, առաջին խաղը՝ 3։4) և դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կհանդիպի «Լիվերպուլի» հետ։
 
ՊՍԺ-ի հարձակվողի զարմանքը փոխանցել է «քաղաքաբնակների» նախկին հարձակվող, արգենտինացի Սերխիո Ագուերոն, որը «Սիթիի» թիմի ավագ Կառլոս Տևեսի հետ եթերում լինելու ժամանակ կարդացել է Մեսսիի ուղարկած հաղորդագրությունը. Լիոնելը երկրորդ լրացուցիչ ժամանակի սկզբում նրան գրել է. «Սա կատա՞կ է, թե՞ ինչ: Չի կարող պատահել»։

Նմանատիպ նյութեր