211652_close_icon
views-count69445 դիտում article-date 16:08 05-05-2022

Առանձնակի դաժանությամբ սպանված կինը 2017-ին ԵՊՀ-ից առեւանգված դասախոսն է. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով՝ մայիսի 4-ին Երեւանում առանձնակի դաժանությամբ կնոջ սպանության մեջ մեղադրվող Ն. Ս-ն համայնքներից մեկի ղեկավարի որդին է: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ն. Ս-ին կինը լքել էր, ամուսնալուծվածի կարգավիճակում էին:

Այս տեղեկությունը սակայն, Ն. Ս-ի հայրը Aravot.am-ի հետ զրույցում մասամբ հերքեց. «Չգիտեմ՝ ով է ձեզ նման տեղեկություն տվել, ես նման տեղեկություն չունեմ: Այնպես չէ, որ միասին էին, բայց ամուսնալուծված էլ չէին»: Սպանության մեջ մեղադրվողի հայրն ասաց՝ տեղեկություն չունի, թե որդին ինչ հաշիվներ է ունեցել կնոջ հետ, ինչ է փորձել պարզել կնոջից դեպքի օրը: Նա ասաց, որ որդու ընտանեկան հարցերից հստակ տեղեկություն չունի:

Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ Ն. Ս-ն թմրամիջոցի ազդեցության տակ է կնոջը սպանել, մեր զրուցակիցն այս տեղեկությանն այսպես արձագանքեց. «Թող բժշկությունն արդեն դրանով հետաքրքրվի, իմանա, եթե հիմա ասեմ՝ ոչ, կարող է մտածեք, տղայիս պաշտպանում եմ: 32 տարի իմ տղան է, նման բան իր մոտ չեմ տեսել, ոչ թմրամիջոց, ոչ ալկոհոլ, ոչ էլ հասարակ սիգարետ»:

Մեր զրուցակիցն ասաց՝ հեռախոսներից է լուրի մասին տեղեկացել, դեռ չգիտի՝ ինչքանով է լուրը հավաստի: Հետաքրքրական է, որ Ն. Ս-ն մամուլում հայտնվեց դեռ 2017-ին, ընկերներով ԵՊՀ դասախոս Տ. Ա-ին առեւանգելու դեպքով: Այդ ժամանակ ոստիկանությունում նյութեր նախապատրաստվեցին դեպքի առթիվ: Ն. Ս-ի կողմից սպանվածը հենց ԵՊՀ դասախոս Տ. Ա-ն է, որը փաստորեն դարձել էր նրա կինը:

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 4-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ 

Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 01։50-ի սահմաններում շտապօգնության «Արաբկիր» ենթակայանից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ադոնցի փողոցի շենքերից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։ 

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։ 

Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ։ 

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի տեղակալ Անդրանիկ Վարդանյանը։ 

Ոստկիկաններն ու քննիչները նշված շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել էին նույն տան բնակիչ՝ 35-ամյա Տաթևիկ Ա-ի դին։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ պարանոցի և դեմքի շրջանում կային բռնության հետքեր։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված

Նմանատիպ նյութեր