211652_close_icon
views-count2312 դիտում article-date 14:39 05-05-2022

Ի՞նչն է կասկածելի․ ներդրողը որոշել է ՀՀ-ին նվիրատվություն անել. Փաշինյանը՝ ԶՊՄԿ- ի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստի ժամանակ անդրադարձավ այն խոսակցություններին, թե ինչպես է Կառավարությունը դարձել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր։

«Ոմանք դա կասկածելի, կոռուպցիոն գործարք են համարում։ Սա շատ զարմանալի է։ Եթե որևէ իշխանավոր, կամ իշխանավորի հորեղբոր տղա օֆշորներով այդ սեփականության տերը դառնար, ոչ մեկը չէր անհանգստանա, ինչպես եղել է միշտ, բայց որ պետությունը գույք է ձեռք բերել, չգիտես ինչու՝ կասկածելի է թվում։

Ի՞նչն է կասկածելի. ներդրողը, ով ձեռք է բերել հին բաժնետերերից բաժնեմաս, որոշել է Հայաստանի Հանրապետությանը նվիրատվություն անել, և Հայաստանի Հանրապետությունն էլ շնորհակալությամբ այդ նվիրատվությունն ընդունել է»,- ասաց վարչապետ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ խոսքը 4 միլիարդ դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի մասին է, որն առանց պետության մասնակցության չի կարող իրականացվել: «Խոսքը պղնձաձուլարանի եւ նոր ատոմակայանի կառուցման մասին է»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Արդյունաբերական ընկերությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը նվիրաբերել էր Հայաստանի կառավարությանը։

Նմանատիպ նյութեր