211652_close_icon
views-count1313 դիտում article-date 14:27 05-05-2022

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը 22.6 մլն եվրո վարկ կտրամադրի Հայաստանին

Հայաստանը եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկը «Կրթության բարեփոխումների ծրագրով» 22.6 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիր կկնքեն։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության այսօրվա նիստում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է վերանորոգել չորս դպրոց, նոր լաբորատորիաներ ստեղծել, խաղահրապարակներ կառուցել նախադպրոցական հաստատությունների տարածքում։

Ծրագրի իրականացման համար պետբյուջեից եւս մոտ 2 մլն եվրո կհատկացվի:

Նմանատիպ նյութեր