Հայաստանում ապրանքաշրջանառությունն աճել է 550 մլրդ դրամով. Փաշինյան
2022 թվականի հունվարի 1-ից ապրիլի 20-ը, 2021 թվականի համեմատ, Հայաստանում ապրանքաշրջանառությունն աճել է 550 մլրդ դրամով: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա խոստովանեց, որ որոշակի դեր է խաղացել գնաճը։ «Բայց դրա դերը 15-20 տոկոսից բարձր չէ»,- վստահեցրեց Փաշինյանը։
Նա հայտնեց, որ 2021 թվականին պղնձամոլիբդենի խտանյութերի արտահանումից բյուջեի եկամուտներն աճել են 23 մլրդ դրամով։ «Նախորդ տարվանից առ այսօր պետական բյուջեի՝ արտահանումից եկամուտներն աճել են 50 մլրդ դրամով»,- հավելեց վարչապետը։