211652_close_icon
views-count1386 դիտում article-date 16:32 05-05-2022

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Բլինքենն ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ, ստացել է նաև խթանիչ դեղաչափը և ունի թեթև ախտանշաններ:

Նշվում է նաև, որ Բլինքենը վերջին օրերին ԱՄՆ նախագահ Բայդենի հետ չի հանդիպել, հետևաբար Բայդենը չի համարվում կոնտակտավոր անձ:

Պետքարտուղարը կմեկուսանա տանը և աշխատանքը կշարունակի հեռավար կարգով:

Նմանատիպ նյութեր