642 դիտում
16:18 05-05-2022
Կճանաչվի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքը, կտրվի պետական նմուշի միասնական փաստաթուղթ. ԿԳՄՍՆ
ՀՀ ԱԺ մայիսի 4-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը:
ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ կատարված փոփոխությամբ` «Կրթության մասին» օրենքը լրացվել է նոր բովանդակությամբ, որով քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը ճանաչելու իրավական հիմքեր են ստեղծվել: Մասնավորապես սահմանվել են ուսուցման ազգային ռեեստր, լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների կազմակերպման, դասընթացներին մասնակցած անձանց գնահատման, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների ճանաչման հասկացությունները և ընթացակարգերը:
Համաձայն օրենքի` ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատումը կամավոր գործընթաց է, որն իրականացվում է քաղաքացու ներկայացրած հայտի հիման վրա` նրա գիտելիքների, փաստացի կարողությունների գնահատման միջոցով: Գնահատումն իրականացնում են ուսուցման ազգային ռեեստրում գրանցված կազմակերպության մասնագետները կամ ֆիզիկական անձինք (գնահատողներ)՝ սահմանված պահանջներին համապատասխանելու և տվյալ մասնագիտական խմբում ընդգրկվելու միջոցով:
Գնահատված ու ճանաչված արդյունքները կարող են հիմք հանդիսանալ աշխատաշուկա մուտք գործելու և կոնկրետ աշխատանք կատարելու կամ զբաղմունք իրականացնելու համար։ Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման համար կսահմանվի և կտրվի պետական նմուշի միասնական փաստաթուղթ: Ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը կսահմանի Կառավարությունը։
Նշենք, որ ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը և Հասմիկ Հակոբյանը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Նմանատիպ նյութեր
11510 դիտում
14:06 30-12-2021
Նոր որոշում. Նույնականացման քարտ չունեցողներին հին նմուշի անձնագիրը կտրվի 2 տարի ժամկետով, մյուսներին՝ 10 տարի
1264 դիտում
13:43 17-11-2014
Ոչ պետական բուհերի շրջանավարտները կարող են ստանալ պետական նմուշի դիպլոմ
Այս բաժնից
421 դիտում
21:29 28-03-2024
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան