211652_close_icon
views-count57507 դիտում article-date 22:12 04-05-2022

Հետախուզում է հայտարարվել 32-ամյա տղամարդու նկատմամբ, ով ավտոմեքենայի մեջ կողոպտել է մի կնոջ, ապա նրան դուրս շպրտել ավտոմեքենայից. հսկայածավալ ու պրոֆեսիոնալ աշխատանք կատարելուց հետո ավագ քննիչը հայտարարել է հետախուզում

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Լիաննա Սանթրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով ) հատկանիշով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Ռոման Մուսայելյանի նկատմամբ: Վերջինս կասկածվում է 2020թ.-ի հոկտեմբերին Երևանում մի բնակչուհու նկատմամբ կողոպուտ կատարելու մեջ: Նա կողոպտել էր այդ աղջկա մոտ եղած ոսկյա զարդերը և ավտոմեքենայից  վերջինիս  դուրս էր շպրտել ու դիմել փախուստի:

Նշված հանցագործությունը բացահայտելու համար հսկայածավալ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են կատարել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իսկ հետո փաստերի հավաքագրման մեջ հսկայական աշխատանքներ է կատարել քննիչ Լ. Սանթրոսյանը:

Հավաքված փաստերն այնքան զորեղ են եղել, որ քննիչը որոշում է կայացրել Ռ. Մուսայելյանի նկատմամբ հայտարարել հետախուզում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր