211652_close_icon
views-count6623 դիտում article-date 20:16 04-05-2022

Դեմիրճյան փողոցում ցուցարարների ու ոստիկանության միջև հրմշտոցից հետո երթը շարունակվեց․ այժմ ցուցարարները Ֆրանսիայի հրապարակում են. Ուղիղ

Tert.am-ը գրում է. ԱԺ նիստի ավարտից հետո ոստիկանությունը փակել էր Դեմիրճյան փողոցը, սակայն հրմշտոցից հետո փողոցը բացվեց և ցուցարարները Դեմիրճյան փողոցով հասան կառավարական ամառանոցների մոտ: Այստեղ երթը կանգ առավ: Կառավարական ամառանոցների մուտքի մոտ բազմաթիվ ոստիկաններ էին հավաքված։

Այստեղ ելույթ ունեցավ ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ  «Աողջ պետական համակարգը պաշտպանում է մեկ խելագարի անվտանգություն»։

Ավելի ուշ ընդդիմադիրները շարունակեցին երթը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր