211652_close_icon
views-count2123 դիտում article-date 19:10 04-05-2022

Հիմա իրենց հետ միասին մենք պետք է պահենք հայկական պետության անկախությունը. Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Էս տղերքը սահմանը պահել են 2020 պատերազմին։ Երեկ իրենք ճանապարհ էին փակում ու երթի մասնակցում։

Հիմա իրենց հետ միասին մենք պետք է պահենք հայկական պետության անկախությունը, որ նորից սահման պահելու հնարավոր ունենանք կանոնավոր ու հաղթական բանակով։

Մենք ունենք բազմաթիվ հարցեր ու անհամաձայնություններ ընդդիմության առաջնորդների հետ, բայց հասկանում ենք, որ այդ տարաձայնությունները պետք է լուծվեն միայն այն ժամանակ, երբ դե ֆակտո թուրքամետ իշխանությունը հեռացվի։ Միայն այդ դեպքում է հնարավոր սկսել կառուցողական օրակարգ ձևավորել։ Հակառակ դեպքում հայկական պետություն չի լինելու ընդհանրապես ու մեր քաղաքական տարաձայնությունները ոչ մի արժեք չեն ունենալու։

Ես, ընկերներս, բարեկամներս, մեր համակիրները, էս հերոս տղերքը ու բազմաթիվ մարդիկ սա հասկանում ենք։ Իսկ դո՞ւք։ Եթե հարցեր ունեք ոչ թե քաղաքական ուժերին, այլ մեզ՝ հասարակ քաղաքացիներիս, որոնք ելել են պայքարի, եկեք հրապարակ, զրուցենք, քննարկենք։

Հանդիպում ենք այսօր 15:30-ին, իսկ երեկոյան 22:00-ին Հայկական նախագիծ / Armenian Projectը կանի հերթական բաց դասախոսություն-քննարկումը։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր