211652_close_icon
views-count1070 դիտում article-date 19:00 04-05-2022

Հայ շախմատիստները «‎Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարի առաջատարների թվում են

Ապրիլի 29-ից մայիսի 5-ը Իսպանիայի Իբիցա կղզում ընթանում է «‎Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարը։

Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Մրցաշարին մասնակցում են հայ գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանն ու Շանթ Սարգսյանը։

Տեղի ունեցած 5 խաղափուլերից հետո Հայկն ու Շանթը վաստակել են 4-ական միավոր և 0,5 միավորով զիջում են մրցաշարի առաջատար հնդիկ Գուկեշ Դոմորաջուին։

Նմանատիպ նյութեր