211652_close_icon
views-count1288 դիտում article-date 20:02 04-05-2022

Շևչենկոն կարող է դառնալ իտալական «Պեսկարա» ակումբի համասեփականատերը

«Միլանի» և Ուկրաինայի հավաքականի նախկին հարձակվող Անդրեյ Շևչենկոն մեկնել է Պեսկարա՝ իտալական համանուն ֆուտբոլային ակումբի ձեռքբերմանը հնարավոր մասնակցության համար, հայտնում է Armsport.am-ը:

Շևչենկոն իտալական կոնսորցիումի հետ կարող է դառնալ ակումբի հավանական գնորդը։ Խոսքը «Պեսկարայի» վերահսկիչ փաթեթի ձեռքբերման մասին է։

Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը կարող է լինել ակումբով հետաքրքրվող մի խումբ ձեռնարկատերերի թիմի ղեկավար, կամ կարող է դառնալ բաժնետոմսերի գնորդ։

«Պեսկարան» C Սերիայի B խմբում զբաղեցրել է հինգերորդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու անցումային մրցաշարին՝ հաջորդ մրցաշրջանում Սերիա B-ում խաղալու իրավունքի համար։ Այսօր նրանք կանցկացնեն մրցաշարի 1/16 եզրափակիչ հանդիպումը։ Շևչենկոն կարող է ներկա գտնվել այս հանդիպմանը։

Նմանատիպ նյութեր