211652_close_icon
views-count1464 դիտում article-date 21:08 04-05-2022

Դիդյե Դրոգբա. Հպարտանում եմ Մանեով ու Սալահով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան անդրադարձել է «Լիվերպուլի» հարձակվող Սադյո Մանեի ռեկորդին:
 
Չեմպիոնների լիգայում Մանեն երեկ աչքի ընկավ «Վիլյառեալի» հետ խաղում (3:2) և դա նրա 15-րդ գոլն էր մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում: Այդպիսով, Մանեն գերազանցեց Դրոգբայի ռեկորդը՝ մրցաշարի այդ փուլում աֆրիկացիների խփած գոլերի քանակով:
 
«Ես իսկապես հպարտ եմ դրանով: Ռեկորդները հենց նրա համար են ստեղծված, որ դրանք հաղթահարեն: Ես ռեկորդ էի սահմանել՝ չհաշվելով գոլերը:
 
Այսօր Մանեն ու Սալահը՝ իմ կարծիքով, աֆրիկացի լավագույն ֆուտբոլիստներն են, որոնք հանդես են գալիս Եվրոպայում: Նրանք պետք է մնան այդ մակարդակին կամ ավելի բարձր լինեն:
 
Ինձ համար հպարտության առիթ է, որ իմ կրտսեր եղբայրները գերազանցեցին իմ ռեկորդը, և հատկապես այն, որ նրանք այդպես փայլում են», ասել է իվուարցին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր