211652_close_icon
views-count278 դիտում article-date 14:43 04-05-2022

Գոհար Մամիկոնյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

Գոհար  Մամիկոնյանն ընտրվեց հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց փակ  քվեարկության արդյունքները. քվեարկությանը մասնակցած 70 պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Գոհար  Մամիկոնյանի թեկնածությունը:

Գոհար Մամիկոնյանը սովորել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների քաղաքագիտության բաժնում, մագիստրատուրան շարունակել է հանրային կառավարման բաժնում:

2018-2021 թվականներին զբաղեցրել է ԿԳՄՍ այդ տարիների նախարար Արայիկ Հարությունյանի խորհրդականի պաշտոնը, 2021-ի ապրիլի 1-ից մինչ այժմ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետն է:

2015 թվականից Մամիկոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 

Նմանատիպ նյութեր