211652_close_icon
views-count2631 դիտում article-date 14:04 04-05-2022

Արթուր Վանեցյանի առաջնորդած երթի մասնակիցները կանգ առան ԱԳՆ շենքի դիմաց. News.am

Հեռուստատեսությամբ, համակարգչով, հեռախոսով մեզ հետևող հարգելի քաղաքացի, միացիր այս պահին հանրապետության տարբեր տեղերում իրականացվող անհանզանդության խաղաղ ակցիաներին: Երեւանի կենտրոնական փողոցներում բողոքի երթի ժամանակ հատարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ,ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, հայտնում է News.am-ը։

Նրա առաջնորդած երթի մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից Աբովյան փողոցով շարվում են դեպի Հանրապետության հրապարակ. Նրանք վանկարկում են «Միացեք», «առանց թուրքի Հայաստան», «առանց Նիկոլ Հայաստան»։


Արթուր Վանեցյանն իրենց պատուհաններից, պատշգամբներից հետևող քաղաքացիներին կոչ արեց մի կողմ թողնել բոլոր գործերն ու 15։30 լինել Ֆրանսիայի հրապարակում, քանի որ «սա հայկականության պահպանության, արժանապատվության, հայ մնալու  պայքար է»։

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը հայտարարեց, երբ ապրիլի 17-ին Արթուր Վանեցյանը շատերի համար անսպասելի միայանակ գնաց Ազատության հրապարակ ու հայտարարեց՝ չի վերադառնալու տուն, քանի պայքարը չի հաջողել, շատերը թերահավատ էին. «Հիմա մենք տեսնում ենք, որ բազմաթիվ մարդիկ դուրս են եկել փողոց, տեսնում ենք՝ ինչ ոգի կա»:

Վազգեն Սարգսյան փողոցով անցնելիս Վանեցյանն առաջարկեց կանգ առնել ԱԳ նախարարության շենքի դիմաց. «Այս օրերին պետականամետ շատ դիվանագետներ իրենց աջակցությունն են հայտնել համաժողովրդական շարժմանը։ Եկեք, ողջունենք նրանց»,-ասաց Վանեցյանը, ինչին հետևեցին բարձր ծափահարություններ։

Նա ԱԳՆ աշխատակիցներն էլ հրավիրեց Ֆրանսիայի հրապարակ։

Նմանատիպ նյութեր