211652_close_icon
views-count1055 դիտում article-date 09:25 04-05-2022

Մանդատներն աշնանն են հաշվում․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, մի շարք նոր ու հին քաղաքական ուժեր արդեն իսկ սկսել են լրջորեն պատրաստվել հերթական արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այն, որ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է, քաղաքական կուլիսներում վստահ են: Նաեւ համոզված, որ անցումային կառավարությունն էլ երկար կյանք չի ունենա:

Հետեւապես, աշնանը համապետական ընտրություններն անխուսափելի են: Այնպես որ, այս տարի աշնանը ոչ թե ճտերը, այլ մանդատները կհաշվեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր