211652_close_icon
views-count1419 դիտում article-date 23:26 03-05-2022

Խոսեպ Գվարդիոլա. «Սիթին» ամեն ինչ պետք է անի «Ռեալին» հաղթելու համար

 «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալի» հետ պատասխան խաղին:
 
Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն Անգլիայում ավարտվել էր «Սիթիի» հաղթանակով՝ 4:3:
 
«Այն փաստը, որ անցած տարի մենք արդեն եղել ենք եզրափակիչում, օգնում է, բայց դա երաշխիք չէ: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հաղթահարենք «Ռեալի» արգելքն ու դուրս գանք եզրափակիչ:
 
Ինչ վերաբերվում է նրան, թե ինչ կազմով խաղադաշտ կմտնենք, ապա դեռ չգիտեմ, ինչ տեղի կունենա: Կազմն ընտրելուց հաշվի ենք առնում, որ այն դուրս գա դաշտ և հաղթի խաղում», ասել է կատալոնացի մասնագետը:
 
Հանդիպումը կկայանա մայիսի 3-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր