211652_close_icon
views-count1617 դիտում article-date 19:08 03-05-2022

Երևանից ու մարզերից բերման է ենթարկվել 237 ցուցարար․ ոստիկանություն

Վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ։

ՀՀ ոստիկանությունը ժամը 18։00–ի դրությամբ բերման է ենթարկվել  237 անձ ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից․«Ժամը 18:00-ի դրությամբ Երևանից բերման է ենթարկվել 209, Գեղարքունիքի մարզից՝ 10, Արագածոտնից՝ 6, Արմավիրից՝ 4, Լոռուց 2 ցուցարար։

Քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով:

Նշենք, որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։

Ժամը 18,00-ի դրությամբ Երևան՝ 209, Գեղարքունիք՝ 10, Արարատ՝ 6, Արագածոտն՝ 6, Արմավիր՝ 4, Լոռի՝ 2:

Նմանատիպ նյութեր