211652_close_icon
views-count1045 դիտում article-date 17:56 03-05-2022

«Sport Զրույցներ» Դավիթ Մանոյանի և Նենսի Ավեսյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

TotoGaming–ը իր ամբասադոր Դավիթ Մանոյանի հետ համատեղ սկսել է «Sport Զրույցներ» յություբյան հաղորդումների շարքը: Յուրաքանչյուր հաղորդման ընթացքում քննարկվում են սպորտին առնչվող հարցեր՝ հրավիրված հյուրի հետ: Այս նախագծի նպատակն է զարգացնել սպորտը Հայաստանում՝ ընդգրկելով լայն լսարան և տարբեր տարիքային խմբեր: Քննարկվող հարցերը ակտուալ են և թույլ են տալիս բացահայտել մեր մարզիկներին, նրանց անցած ճանապարհը, ինչպես նաև ուղեցույց և մոտիվացիա են հանդիսանում մյուս մարզիկների համար: 
 
«Sport Զրույցներ» 2–րդ հաղորդման շրջանակներում Դավիթ Մանոյանի հյուրը Նենսի Ավեսյանն էր՝ Լոս Անջելեսում բնակվող հայ ֆուտբոլիստ, ով միացել է Հայաստանի կանանց ազգային հավաքականին 2018 թվականին: Մոտ 30 րոպե հետաքրքիր ու հագեցած քննարկում, որի ընթացքում անդրադարձ է կատարվել թե՛ կանանց և տղամարդկանց  ֆուտբոլին առնչվող թեմաներին և թե՛ Հայաստանում ու ԱՄՆ–ում ֆուտբոլի տարբերություններին: Նայելով հաղորդումը՝ ձեզ համար կբացահայտեք հետաքրքիր փաստեր մարզիկների կյանքից, կտեղեկանաք նորությունների ու առաջիկայում Հայաստանում սպասվող սպորտային բարեփոխումների մասին: 
 
Նման և այլ հետաքրքիր թեմաներ դուք կգտնեք «Sport Զրույցներ»–ում՝ այստեղ
 
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր