211652_close_icon
views-count959 դիտում article-date 21:50 03-05-2022

Կառլո Անչելոտի. Բենզեման կնվաճի «Ոսկե գնդակը»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին վստահություն է հայտնել, որ Կարիմ Բենզեման կստանա «Ոսկե գնդակը»:
 
«Կարիմին կարիք չկա սովորեցնել կամ ուղղորդել: Կարիմին պետք է պարզապես ճիշտ օգտագործել: Նա ինքն իրեն մարզիչ է, քանի որ հրաշալի պրոֆեսիոնալ է, համեստ մարդ, հոյակապ խաղացող:
 
Նա մեր համար շատ խաղեր է հաղթել, այս մրցաշրջանում արդյունքներ է ապահովել: Նա հիմա աշխարհի ամենահայտնի մարզիկներից մեկն է, միևնույն ժամանակ շարունակում է համեստ լինել: Կարծում եմ, դրանում է իր ուժը:
 
Նա կնվաճի «Ոսկե գնդակը»: Բայց ոչ միայն իր ուժերով. նրա թիկունքում ուժեղ ակումբն է», ասել է իտալացի մասնագետը:

Նմանատիպ նյութեր