211652_close_icon
views-count1434 դիտում article-date 20:52 03-05-2022

Մեսիի մարզաշապիկը աճուրդում վաճառվել է 427 հազ. եվրոյով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի մարզաշապիկը գնել են 427 հազ. եվրոյով:
 
Նոր սեփականատերը աճուրդում վճարել է 427 680 եվրո մարզաշապիկի համար, որով արգենտինացին «Բարսելոնայի» կազմում խփել էր իր 500-րդ գոլը:
 
«Սուրբ Գրաալներից ամենասուրբը», այսպես է մեկնաբանել գնորդն իր ձեռքբերումը:
 
Մեսին «Բարսելոնայի» կազմում 500-րդ գոլը խփել էր 2017 թվականի ապրիլին՝ «Ռեալի» հետ խաղում (3:2), «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում: Գոլից հետո Մեսին հանել էր մարզաշապիկը և այն ցուցադրել տրիբունաներին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր