211652_close_icon
views-count15141 դիտում article-date 11:02 03-05-2022

«Արան ո՞րն է. Դու-ով մի խոսա». Վարդեւանյանը՝ ոստիկանին. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանները, այդ թվում սեւբերետավորները, Սարյան փողոցում մեծաթիվ ուժերով պատ կազմած, սեղմելով ցուցարարներին դուրս բերեցին փողոցից, հայտնում է News.am-ը։

Այստեղ են ընդդիմադիր պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Արամ վարդեւանյանը, Արթուր Սարգսյանը: Ոստիկանները նաեւ սկսեցին ուժ կիրառելով բերման ենթարկել քաղաքացիներին:

Ոստիկաններից մեկը հրում էր Արամ Վարդեւանյանին. «Արա, հեռու գնա»,-ասաց ոստիկանրը: Վարդեւանյանն էլ արձագանքեց. «Արան ո՞րն է: Դու-ով մի խոսա»:

Քաղաքացիների ու ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց:

Նշենք, որ առվոտից Երեւանում կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները, փակվել են բազմաթիվ փողոցներ;
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր