211652_close_icon
views-count1339 դիտում article-date 10:59 03-05-2022

Դուք ունեք ուժեղ և իրական բարեկամ և գործընկեր Միացյալ Նահանգներում. Բլինքենը՝ Միրզոյանին․ «Ամերիկայի ձայն»

«Շատ առումներով այսօր դժվարին ժամանակներ են: Դրանք մարտահրավեր են նաև Հայաստանի համար, բայց իմացեք, որ դուք ունեք ուժեղ և իրական բարեկամ և գործընկեր Միացյալ Նահանգներում»,- ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 2-ին Վաշինգտոնում այցով գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Վերջինս ԱՄՆ է ժամանել մասնակցելու ԱՄՆ-Հայաստան ռազմավարական երկխոսության հերթական նիստին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ 

Ավելի ուշ Արարատ Միրզոյանը թվիթերյան գրառմամբ ԱՄՆ-ի պետքարտողարի հետ հանդիպումը որակել է «շատ արդյունավետ»: Պետքարտուղար Բլինքենն էլ իր հերթին իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ԱՄՆ-ը հանձնառու է ամրապնդել երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, «որոնք ամուր կերպով հիմնված են ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա»։

Նմանատիպ նյութեր