211652_close_icon
views-count2422 դիտում article-date 23:18 02-05-2022

Մանվել Փարամազյանին կալանավայրից դուրս գալուց դիմավորել են զինակիցներն ու ընկերները

News.am-ը գրում է. Այսօր երեկոյան կալանքից ազատվել է Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։ Նրան կալանավայրի մուտքի մոտ դիմավորել են զինակիցները, հարազատներն ու ընկերները, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը, որը ֆեյսբուքյան գրառում է արել և տեսանյութ հրապարակել։

«Դիմավորեցինք ապօրինի կալանքից ազատ արձակված Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին»,– գրել է նա:

Այսօր ավելի վաղ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում, դատավոր Լուսինե Սեփխանյանը որոշում էր կայացրել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու մասին։

Հիշեցնենք, որ 2021թ․ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունել՝ համարելով, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Նմանատիպ նյութեր