211652_close_icon
views-count47729 դիտում article-date 22:52 02-05-2022

Արտակարգ դեպք՝ Վանաձորում. պարեկը մենեջերի նկատմամբ հատուկ միջոց՝ արցունքաբեր գազ կիրառելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց. մենեջերը եղել է խմած

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ապրիլի 30-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Այդ օրը՝ ժամը 05:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզը սպասարկող պարեկ Մկրտիչ Հակոբյանը Վանաձոր քաղաքի  Վարդանանց փողոցի 45 շենքի մոտ նկատել է մի երիտասարդի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկ Մ. Հակոբյանը իր գործընկեր՝ մեկ այլ պարեկի հետ, մոտեցել են այդ երիտասարդին, որպեսզի պարզեն նրա ինքնությունը, սակայն այդ երիտասարդը, ըստ պարեկների հայտարարության, գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ և սկսել է հայհոյանքներ հնչեցնել պարեկային ծառայության հասցեին, ապա չի ենթարկվել նրանց օրինական պահանջներին:

Պարեկները ստիպված ուժ են գործադրել, իսկ Մ. Հակոբյանը հատուկ միջոց է կիրառել, օգտագործելով արցունքաբեր գազ, որից հետո  այդ քաղաքացուն բերման են ենթարկել  ոստիկանության Բազումի բաժին:

Պարզվել է, որ այդ քաղաքացին 32-ամյա Արծրուն Հ.-ն է, ով աշխատում է Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես մենեջեր: Տեղում ստուգվել է Արծրուն Հ.ի սթափության աստիճանը, այն կազմել է 0.668 մգ/լ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  դեպքից հետո  պարեկ Մ. Հակոբյանը  «աչքերի հիպերեմիկ վիճակ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել է, որ  հատուկ միջոց՝ արցունքաբեր գազ կիրառելու ընթացքում ինքը տուժել է:
 
Փաստի առթիվ  ոստիկանության Բազումի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվել են Լոռու մարզի դատախազին՝ հետագա ընթացքը լուծելու համար:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր