211652_close_icon
views-count3380 դիտում article-date 20:24 02-05-2022

Տարբեր երկրներից գեղեցկուհիներ կժամանեն Հայաստան. հունիսին կանցկացվի «Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթը

«Միսս ԱՊՀ 2022» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլն այս տարի կանցկացվի հունիսի 15-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մասնակցելու համար Հայաստան կժամանեն ինչպես ԱՊՀ անդամ երկրների, այնպես էլ Արևելյան Եվրոպայի մի շարք պետություններից (ընդհանուր 19 երկրից) 18-25 տարեկան 25-30 գեղեցկուհի, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

Մրցույթի 4 տարբեր փուլին ըստ պատշաճի ներկայանալու համար գեղեցկուհիները Հայաստան կժամանեն հունիսի 3-ին և կմնան մինչև հունիսի 18-ը:

Գեղեցկուհիների հետ ողջ ընթացքում կաշխատեն Ռուսաստանից հրավիրված մասնագետներ՝ բեմական խոսքի վարպետ, հոգեբան, դերասանի վարպետության մասնագետ, պարուսույց, բեմական կեցվածքի մասնագետ և այլն: «Միսս ԱՊՀ» մրցույթին մասնակցում են իրենց երկրի ստանդարտներով ընտրված գեղեցկուհիներ։

Վիրահատական փոքր միջամտությունները խնդիր չեն, բայց դա չի կարող լինել բնական տեսքի ամբողջական փոփոխության տարբերակով: Լավագույններին ընտրելու է ԱՊՀ-ից և այլ պետություններից ժամանած պրոֆեսիոնալներից բաղկացած ժյուրին, ում անունները կբացահայտվեն առաջիկայում:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր