211652_close_icon
views-count2871 դիտում article-date 13:38 02-05-2022

ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանին ձեռնաշղթաներով են բերման են ենթարկել. News.am

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, հայտնում է News.am-ը։

Պատգամավոր Աննա Գրիգորյանի հորդորից հետո ձեռնաշղթաները հանել են, բայց մինչ այդ ոստիկանության բաժնում Գերասիմ Վարդանյանին պահել են ձեռնաշղթաներով:

Մայրաքաղաքում հազարավոր ոստիկանների թվում կան նաև դիմակավոր ոստիկաններ:

Նշենք, որ Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները: Փակվել են մի շարք փողոցներ: Մասնավորապես, քաղաքացիները աղբամաններով փակել են Սայաթ-Նովա մայրուղին:, Փակ են Պուշկին-Մաշտոց խաչմերուկը, Հաղթանակի կամուրջի մոտ Արգիշտի փողոցը:

Նմանատիպ նյութեր