211652_close_icon
views-count3294 դիտում article-date 12:46 02-05-2022

Դադարում եմ կատարել ԱԻՆ մամուլի խոսնակի պարտականությունները․ Աննա Բաղդասարյան

Իմ շատ սիրելի գործընկերներ, ընկերներ, այսօրվանից ես դադարում եմ կատարել ԱԻ նախարարության մամուլի խոսնակի պարտականությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Բաղդասարյանը։

«Սիրելի՛ լրագրողներ, շնորհակալ եմ այս շատ կարևոր կառույցի հետ ձեր արդյունավետ աշխատանքի համար։ Շնորհակալ եմ ԱԻՆ համակարգի բոլոր աշխատակիցներին, որովհետև իմ աշխատանքի ընթացքում, որը համընկավ նաև պատերազմի հետ, միշտ աջակցել են ինձ, ընդունել իրենց շարքերը։ Շնորհակալ եմ իմ թիմին՝ նվիրվածության և վստահության համար։ Ես փոփոխություններ սիրում եմ և համոզված եմ, որ ամեն փոփոխություն լավ նորի սկիզբ է, իսկ ծրագրերը շատ են»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր