211652_close_icon
views-count2601 դիտում article-date 09:53 02-05-2022

Անհնազանդության ակցիայի ժամանակ մեկ անձ վնասվածք է ստացել. շտապօգնություն են կանչել. News.am

Վաղ առավոտյան, ինչպես հայտարարել էր ընդդիմությունը, Երևանի տարբեր հատվածներում սկսվել են անհնազանդության ակցիաները. փակվել են բազմաթիվ փողոցներ: Արդեն բերման ենթարկված բազմաթիվ քաղաքացիներ կան, հայտնում է News.am-ը։

Խաղաղ անհնազանդության ակցիաներին մասնակցում են նաև «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները, ՀՀԿ-ականաններ, ՀՅԴ-ականներ, «Հայրենիք»-ի անդամներ:

Դեմիրճյան–Պռոշյան խաչմերուկում փողոցը փակելուն պես ոստիկանները փորձել են հեռացնել քաղաքացիներին, մի քանի քաղաքացի բերման է ենթարկվել:  Ակցիայի մասնակիցները շտապ օգնության մեքենա են կանչել, որը  տուժածին տեղափոխել է հիվանդանոց։ Ոստիկանները վերցրել են նաև մասնակիցներից մեկի բարձրախոսը։ 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր