211652_close_icon
views-count2804 դիտում article-date 09:14 02-05-2022

Տիգրան Քոչարյան. «Բնույթով եւ ոգեւորվածությամբ սա շատ նման է երկրորդ Ղարաբաղյան շարժման եւ սրանից իշխանությունները վախենում են». aravot.am

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, որը մասնակցում էր Տիգրանաշենում մեկնարկած հանուն Արցախի եւ Հայաստանի քայլերթին, Aravot.am-ին ասաց, որ ժողովրդի արձագանքը քայլերթին բավականին տրամադրող է, քանի որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է երկրում, ինքնանպատակ չէ, չի կատարվում ինչ-որ մարդու իշխանության բերելու համար:

«Նպատակը Արցախը, Հայաստանը փրկելն է եւ երկրի ու ազգի արժանապատվությունը վերականգնելը: Այս գաղափարի շուրջ բազմաթիվ մարդիկ են համախմբվել եւ դուրս եկել, որոնք ունեն քաղաքական տարբեր հայացքներ, բայց նրանց միավորել է այդ գաղափարը:

Իր բնույթով եւ ոգեւորվածությամբ սա շատ նման է երկրորդ Ղարաբաղյան շարժման: Եվ սրանից իշխանությունները, իրոք, վախենում են, որովհետեւ պառակտել այս գաղափարը դժվար է»,-ասաց նա:


Մեդիափորձագետին այս շարժմանը մարդկանց միանալու տեմպերը բավարարում են: «Երբ նաեւ տեսնում ես, թե ինչքան մարդ է ողջունում քայլերթի մասնակիցներին, հասկանում ես, որ այս գաղափարն, իրոք, ժողովրդի սրտով է, եւ ժողովուրդը պատրաստ է գործել»:

Մանրամասները՝ սկզբնաբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր