211652_close_icon
views-count175306 դիտում article-date 23:46 01-05-2022

Երկրաշարժ Հայաստանում. այն զգացվել է նաև Երևանում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում:
 
Ուժեղ ցնցումներ են գրանցվել Շիրակի, Լոռու մարզերում, Բավրայում, Գյումրիում, Աշոցքում, Վանաձորում, Ալավերդիում:
 
Երկրաշարժը զգացվել է Հայաստանի նաև այլ մարզերում, ինչպես նաև՝ Երևանում:

***
Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ «սույն թվականի մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան- Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռի մարզերում ` 5 բալ , Տավուշի մարզում 3-4 բալ, ինչպես նաև Կոտայքի և Արագածոտնի մարզերում 3 բալ ուժգնությամբ», նշված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր