211652_close_icon
views-count1411 դիտում article-date 22:50 01-05-2022

Համախմբման անդամներն Ֆրանսիայի հրապարակում են` հանուն հայկական Արցախի և անկախ պետականության. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունենում համազգային հանրահավաք, որին մասնակցում են բազմահազար քաղաքացիներ։ Համախմբման անդամները ևս Ֆրանսիայի հրապարակում են` հանուն հայկական Արցախի և անկախ պետականության։ Իսկական հայն այսօր չի կարող անտարբեր լինել։ 
 
Արսեն Գրիգորյանը նշեց.
 
«Տարօրինակ կլիներ, եթե ես այստեղ չլինեի, քանի որ սա համահայկական, համազգային շարժում է, բոլորիս նպատակը մեր պետականության անվտանգության խնդիրը լուծելու և Արցախի փրկության հարցն է: Չկա մի մարդ, որն այստեղ այլ նպատակ ունենա, այսօր այստեղ կուսակցական հարց չկա: Պատերազմից հետո դիտավորյալ մեզ խեղճացնելու քաղաքականություն է վարել այս իշխանությունը, բայց այսօր մենք դուրս ենք եկել, ուզում ենք մեր մեջքը ուղղել ու հաղթանակ կերտել»:
 
   Ավետիք Չալաբյանը նկատեց, որ մարդիկ Ազատության հրապարակում շատանում են.
 
«Հույս է ներշնչում նաև այն, որ այստեղ տարբեր տեսակի մարդիկ՝ տարբեր քաղաքական և հասարակական հարթակներից են հավաքվել: Սովորական պայմաններում այս մարդիկ իրար հետ կմրցակցեին անգամ, բայց հիմա դրա ժամանակը չէ, այն պահն է, որ հարկավոր է վճռական համախմբվել մեր պետությունը պաշտպանելու հրամայականի շուրջ: Սովորաբար, նույնիսկ տատանվող մարդիկ, երբ տեսնում են նման համախմբումը, սկսում են ակտիվանակ և միանալ: Համոզված եմ՝ վաղն է՛լ ավելի շատ մարդիկ կլինեն փողոցներում»:
 
    Արման Սահակյանը ևս մեկ անգամ նշեց, որ մայիսի 1-ը ցույց տվեց, որ քաղաքական խնդիր չկա, ժողովրդական ու ազգային հարց է.
 
«Ներկայիս կառավարությունն էլ իշխանություն չունի Հայաստանում, սա կարելի է հստակ արձանագրել: Համոզված եմ՝ այս պայքարը կավարտվի նրանով, որ կհեռանան կեղտոտ ուժերը Հայաստանում, կձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը կվայելի ժողովրդի վստահությունը, և կլինեն նոր ըտրություններ: Փաշինյանին չէին ընտրել, որ նա համաձայնվեր ստրուկի նման Ադրբեջանի պայմաններին, նրան ձայն էին տվել, որ նախկինները չվերադառնան, բայց հիմա ժողովուրդը հասկացավ` նա չի ներկայացնում իրենց նպատակները, իրենց արժանապատվությունը հավասարեցնում է զրոյի»:
 
Մենուա Սողոմոնյանի խոսքով՝ մայիսի 1-ը հուսավառեց.
 
«Տեսնելով մեր բազմաթիվ հայրենակիցներին այստեղ, նրանք, ովքեր միահամուռ, հաստատակամ ու վճռական եկել են իրենց ոչ-ն ասելու Արցախն Ադրբեջանի կազմում լինելու օրակարգին: Այստեղ մարդիկ են, ովքեր եկել են Նիկոլ Փաշինյանին ասեն՝ հեռացիր, քանի որ նրա ներկայությունը նշանակում է Արցախը հանձնել Ադրբեջանին, նա բազմիցս դավաճանել է իր իսկ հռչակած հեղափոխության արժեքները, նա ձախողել է բանակցային գործընթացը, նա տապալել է երկրի ղեկավարումը թե՛ ռազմական, թե՛ արտակարգ դրության ժամանակ: Նրա հեռացումն այլևս քննարկման ենթակա չէ, մեր կոչն ու հորդորն է ՔՊ պատգամավորներին, որպեսզի ապահովեն Նիկոլի ու նրա վարչակազմի հնարավորինս անցնցում հեռացումը»
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր